«Վերնիսաժից» ոսկյա շղթա ու խաչ էր գողացել


«Վերնիսաժից» ոսկյա շղթա ու խաչ էր գողացել
Ապրիլ 25 23:17 2019

Հունվարի 5-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության Կենտրոնական բաժին էին ներկայացրել մի տղամարդու, ով հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, «Վերնիսաժ» տոնավաճառի մոտ անհայտ անձը նայելու պատրվակով խաբեությամբ իրենից վերցրել է ոսկյա շղթան՝ խաչով, և դիմել փախուստի: 

Ոստիկանության ծառայողներն իրացնելով օպերատիվ տվյալները՝ պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1991 թ. ծնված Ստյոպա Գ.-ն, որը ապրիլի 23-ին, ժամը 19.00-ին, բերման է ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին և տվել խոստավանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն: