Երեւանում հայրը իր մանկահասակ որդիներին ներգրավել է մուրացկանության մեջ. նաեւ ծեծել է կնոջը


Երեւանում հայրը իր մանկահասակ որդիներին ներգրավել է մուրացկանության մեջ. նաեւ ծեծել է կնոջը
Ապրիլ 25 23:05 2019

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ապրիլի 23-ին, ժամը 16-ին տանը, վիճաբանության ժամանակ, Շերամի փողոցի բնակիչ Արտաշես Ա.-ն ծեծի է ենթարկել կնոջը՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանությունից հայտնում են, որ միաժամանակ պարզվել է, որ Արտաշես Ա.-ն պարբերաբար իր երկու մանկահասակ որդիներին ներգրավել է մուրացկանության մեջ:

Նշանակվել են փորձաքննություններ:

Արտաշես Ա.-ն ստորագրությամբ բաց է թողնվել:

Կատարվում է հետաքննություն: