Կիպրոսն աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին


Կիպրոսն աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին
Ապրիլ 25 22:40 2019

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ իր երկիրն աջակցում է Հայոց ցեղասպասնության ճանաչման միջազգային ջանքերին:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Կիպրոսի Հանրապետության նախագահականից արված հայտարարության մեջ նշվում է, որ Կիպրոսի ժողովուրդը դատապարտում է Հայոց ցեղասպանությունը և այն որակում մարդկության պատմության սև բիծ: 

Հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը դատապարտել են նաև Կիպրոսի քաղաքական ուժերն ու պատգամավորները:

Հիշեցնենք, որ Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ընդունել է 1962թ.  

Աղբյուր`    Ermenihaber.am