Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Տիգրան Ֆարմանյանի հոգեհանգստի արարողությանը


Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Տիգրան Ֆարմանյանի հոգեհանգստի արարողությանը
Ապրիլ 25 21:55 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանի հոգեհանգստի արարողությանը։

«Երկարամյա խմբագիր է եւ դրանով ամեն ինչ ասված է։ Երկար տարիներ մենք զուգահեռ նույն կարգավիճակում ենք եղել, մի քանի անգամ առիթ եմ ունեցել անձամբ շփվելու եւ եկել եմ հարգանքիս տուրքը մատուցելու»,–նշել է Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երկարատեւ ծանր հիվանդությունից հետո ապրիլի 24-ի առավոտյան կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր լրագրող Տիգրան Ֆարմանյանը: 2001թ. ստանձնել է «Հանրապետություն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի, «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը: