ՔՊ–ն փակ նիստ է անցկացրել. որոշվել է համագումարի օրը


ՔՊ–ն փակ նիստ է անցկացրել. որոշվել է համագումարի օրը
Ապրիլ 25 22:28 2019

Ավարտվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔՊ խոսնակ ՎահանԿոստանյանը։

«Նիստում քննարկվել են սպասվող կանոնադրության փոփոխությունները եւ համագումարի վերաբերյալ հարցեր»,–ասաց ՔՊ խոսնակը։

Կուսակցության համագումարը, նրա խոսքով, տեղի կունենա հունիսին։ Կանոնադրությունը կփոխվի համագումարի միջոցով, ինչպես նաեւ համագումարի ժամանակ կընտրվի վարչության կազմը։

Վահան Կոստանյանը նշեց՝ ՔՊ վարչության նախագահի հարցը չի կարող քննարկվել,  քանի դեռ չեն ընտրվել վարչության անդամները։