«Մելլաթ» բանկը բլոկադայի մեջ է հայտնվել. խոշոր «բախում» հայ- իրանական տնտեսական ճանապարհին


«Մելլաթ» բանկը բլոկադայի մեջ է հայտնվել. խոշոր «բախում» հայ- իրանական տնտեսական ճանապարհին
Ապրիլ 25 18:22 2019

Իրանական «Մելլաթ» բանկը ՀՀ-ում  հայտնվել է բլոկադայի մեջ, պայմանավորված այն հանգամանքով, որ բանկերը չեն համագործակցում այդ ընկերության հետ։ Ստացվում է, որ փաստացի բանկը դադարեցերել է ծառայությունների մատուցումը։ ArmDay.am-ի տեղեկություններով՝ խնդիրն ի հայտ է եկել նախորդ տարվա վերջին՝ 2018 թ․-ի հոկտմեբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան կատարած այցից հետո։

Հայտնի է, որ ԱՄՆ-Իրան հարաբերությունները շարունակում են մնալ գերլարված, և Իրանի Իսլամական Հանրապետությունը չի կարողանա հանդուրժել Հայաստանի բարիդրացիական կեցվածքը Միացյալ նահանգների հանդեպ, և տրամաբանական էր, որ Բոլթոնի կատարած այցը չի էլ կարող պատշաճ վերաբերմունքի արժանանալ հարևան երկրում։ Եվ այս ամենի հետ մեկտեղ էլ բանկի շուրջ ստեղծված սկանդալը կարող է ավելի նպաստել հայ-իրանական հարաբերությունների վատթարացմանը

Տեղեկություններ կան նաև, որ մեկնարկող պրոցեսը կարող է ընդհուպ հանգեցնել հայ-իրանական սահմանի փակմանը։ Հայ-իրանական հարաբերությունների լարվածությունը կարող է տնտեսական լուրջ հետևանքներ ունենալ Հայաստանի համար, իսկ սա այն պարագայում երբ գործող իշխանությունները հայտարարել են տնտեսական հեղափոխության մասին: Հայկական բանկերը Մելաթ բանկ ոչ մի բանկ փոխանցումներ չի կատարում։