Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում


Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում
Ապրիլ 25 15:41 2019

Ապրիլի 25-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Մ17 Կապան-Ծավ-Շվանիձոր-Մեղրի ավտոճանապարհի 36-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում, տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։

Ճանապարհը միակողմանի փակվել է:

Այս պահին կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: