Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Բյուրական գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota Camry-ն ու 07-ը. կան վիրավորներ


Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. Բյուրական գյուղի վարչական տարածքում բախվել են Toyota Camry-ն ու 07-ը. կան վիրավորներ
Ապրիլ 23 21:11 2019

Այսօր՝ ապրիլի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Ագարակ-Բյուրական ավտոճանապարհի Բյուրականի խաչմերուկում բախվել են Toyota Camry մակնիշի 90 ԼV 001 համարնիշի և ВАЗ 2107 մակնիշի 35 CN 625 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: