Վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխվելիս ուղեւորը մահացել է


Վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխվելիս ուղեւորը մահացել է
Ապրիլ 23 20:03 2019

Ապրիլի 22-ին, ժամը 23.10-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» եւ «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենաներ:

«ՎԱԶ-21074»-ի 59-ամյա ուղեւոր Սամվել Ավետիսյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Կատարվում է քննություն։