4-ամյա տղան ինքնուրույն խաղալիքներ էր կարում,որպեսզի կարողանա իր վիրահատության համար գումար հավաքի


4-ամյա տղան ինքնուրույն խաղալիքներ էր կարում,որպեսզի կարողանա իր վիրահատության համար գումար հավաքի
Մարտ 16 14:47 2019

2015թ. Ուկրաինայից մի 4-ամյա տղայի՝Անդրեյ Սեմիլետի մոտ ախտորոշվեց արյան քաղցկեղ:Դա մի բարդ հիվանդություն էր,որի բուժման համար անհրաժեշտ էր 35.000$:Ցավոք սրտի Անդրեյի ծնողներն այդքան հնարավորություններ չունեին վիրահատության համար վճարելու:

Անդրեյը սկսել էր ինքնուրույն խաղալիքներ կարել,որպեսզի կարողանա գումար հավաքել իր վիրահատության համար:

Երբ բոլորը պատրաստվում էին Նոր տարուն,4-ամյա տղան հիվանդանոցում էր,նրա մոտ ախտորոշել էին լեյկոզ:Ուկրաինայում նրան օգնել չէին կարող,սակայն Բելարուսիայի հիվանդանոցներից մեկում տղան կարող էր բուժվել:Դրա համար անհրաժեշտ էր 35.000$:Տղայի ծնողները տարբեր տեղերից օգնություն էին խնդրում,սակայն ոչինչ չկար:

Մի անգամ մայրը երեխային զբաղեցնելու համար իր հետ հիվանդանոց մի քանի իրեր էր բերել:Նրանք երեխայի հետ սկսել էին տարբեր խաղալիքներ պատրաստել:Միասին նրանք կարողացան պատրաստել հիանալի ձնեմարդ և որոշեցին վաճառել դրանք:

Սկզբում խաղալիքները պատրաստում էին մայրիկն ու տատիկը,իսկ Անդյուշան ուղղակի գունավորում էր դրանք:

Հետո արդեն խաղալիքների պատրաստման գործընթացին միացավ նար Անդրեյը:Նա հավատում էր,որ այդ խաղալիքները կօգնեին ազատվել այս հիվանդությունից,կփրկեին իր կյանքը:Այդ ընթացքում նրա մայրիկը թակում էր տարբեր բարեգործական կազմակերպությունների դռները,օգնություն էր խնդրում,պատրաստվում էր վաճառել բնակարանը:

Արդեն շատ քիչ էր մնացել,սակայն գումարը դեռ չէր հավաքվել:Մի քանի օր անց նա զանգ ստացավ,պարզվեց,որ իրենց հաշվեհամարին գումար են փոխանցել:Պարզվեց,որ Անդրեյի պատմությունը հուզել է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող մարդկանց:5 օր շարունակ հեռախոսը անընդհատ զանգում էր:

Հրաշքներ իրականում տեղի են ունենում!35.000$ հավաքված էր,տղան կարողացավ սկսել իր բուժման կուրսը:

Չնայած Անդյուշան դեռ չի կարող այցելել մանկապարտեզ,իսկ դպրոցի սկզբնական շրջանում տանը կանի,բայց կարողացել է պահպանել ամենակարևորը՝կյանքը:Բժիշկներն ասում են,որ երեխայի մոտ ամեն բան լավ է ընթանում:Նա կարող է վերդառնալ իր բնականոն կյանքին:

Առաջին պատրաստած ձնեմարդը նրանք պահում են:Այն մարդը,ով գնել էր դա,թողել էր այն տղային,որպեսզի տղան հիշի,որ չի կարելի հանձնվել,հրաշքներ լինում են:

Այս փոքրիկ տղան ապացուցեց,որ պետք է հավատալ հրաշքների



loading...