Ինչո՞ւ են գարնանը սրվում սեռական ցանկությունները


Ինչո՞ւ են գարնանը սրվում սեռական ցանկությունները
Մարտ 13 19:11 2019

Ժուկով-ժամանակով մի գարուն և սեռական կյանք իրար են հանդիպում: Հանդիպում են, և բախում է տեղի ունենում: Գարունը սկսում է պայքարել մարդու իմունային համակարգի հետ, և դիմադրողականությունն ու սեռական ցանկությունը անկում են ապրում: Հետևաբար, սեռական խնդիրներն անպայման ազդում են մարդու ամենօրյա գործունեության, այդ թվում նաև նախագահի աշխատանքի վրա,- կեսկատակ-կեսլուրջ նշում են հոգեբանները: Զ. Ֆրեյդից սկսած` ասում են, թե մարդու վրա ուրիշ ոչինչ այդքան ուժեղ չի ազդում, որքան սեռական անբավարարվածությունը: Հոգեբան Ի. Ղազարյանը մի ժամանակ նշել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը ռմբակոծեց Հարավսլավիան միայն նրա համար, որ չկարողացավ իր սեռական ցանկությունը բավարարել Մոնիկա Լևինսկու հետ:

Ժողովրդի շրջանում տարածված այն արտահայտությունները, թե գարնանը մարդիկ ուզում են սիրահարվել, հակված են դրան, իրականում կապված է այն հանգամանքի հետ, որ այս եղանակին օրգանիզմն արթնանում է ձմռան քնից, որոշակի հորմոններ են սկսվում արտադրել,   ակտիվանալ և գլուխ բարձրացնել: 

 Գարնանը սեռական ցանկության ավելցուկը կապված է նաև օգտագործվող սնունդի հետ. այս եղանակին մենք ավելի շատ ենք սկսում բանջարեղեն, կանաչեղեն օգտագործել, ինչը ևս իր դերակատարությունն ունի վերոնշյալ հարցում: Եվ վերջապես, գարնանը բնության զարթոնքին զուգընթաց՝ բարձրանում  է մարդկանց տրամադրությունը, հետևաբար, ավելանում է նաև սեռական ցանկությունն ու ուժգնանում նախաձեռնողականության ջիղը:

Քանի որ գարնանը ակտիվ սեռական կյանք վարելու համար բիոլոգիական հիմքը կա, պետք է այս եղանակի հետ եկող պայմաններն օգտագործել սեռական կյանքում դրական փոփոխություններ, նախաձեռնողականություն մտցնելու և որ շատ կարևոր է՝ ստերեոտիպային իրավիճակից դուրս գալու համար:

Ձմռանը երբեմն ստիպված ենք լինում տանից դուրս չգալ, մի սենյակում մնալ,  նախաձեռնողականություն չցուցաբերել, իսկ ահա գարնանը բավական է գնալ բնության գիրկը, և,  կբարձրանա թե´ տրամադրությունը, թե սեռական ակտիվությունը:

Եղանակը բարենպաստ է նաև արտաքին տեսքում փոփոխություններ մտցնելու, զգեստապահարանը վառ  գույնի զգեստներով լցնելու համար. սա ևս նպաստում է բարձր տրամադրության ապահովմանը:

 



loading...