«Երբեմն ծնվում են անծին վիժվածքներ, որ փորձում են վնասել Տաղանդավոր ծնունդներին»․ Ավետ Բարսեղյան


«Երբեմն ծնվում են անծին վիժվածքներ, որ փորձում են վնասել Տաղանդավոր ծնունդներին»․ Ավետ Բարսեղյան
Փետրվար 28 12:08 2019

Հաղորդավար, երգահան Ավետ ԲարսեղյանըԻնստագրամի իր էջում գրառում է կատարել Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանի մասին, որտեղ իր աջակցությունն է հայտնել Գրիգորյանին․

«Բարև,Հայաստան։
Իմ կողքին այն արտիստն է,ով Երգել է,գրել է ու արարել է քեզ համար Անդադար։

Քո ու քո եղբայր Արցախի անդավաճան զավակը տարիներ շարունակ դաստիարակել ու դաստիարակում է Մեզ, զարգացնում գիտակցությունը ինչպես լինել Նվիրյալ,պրոֆեսիոնալ ու ազնիվ արվեստի մասնիկ։
Հայաստան, իմ Կողքինը Վարժապետ է, ով անցել է քեզ հետ մի ողջ Կյանք ու Կռիվ։
Հայաստան ,դու ծնում ես Արթուր Գրիգորյան...

Ցավոք, երբեմն Անկախ քո կամքից ծնվում են անծին վիժվածքներ, որ փորձում են վնասել Տաղանդավոր ծնունդներին... Հայաստան, ես վստահ եմ, որ քեզ իսկապես սիրողները Աստծո հովանու տակ են, իսկ մնացածը... մնացած են իրենց իսկ ատելության ու Գաղջ հոգու ավերակների տակ...

Հայաստան, Մենք քո կողքին ենք...

Գրիգորիչ,Դուք մեր Հայաստանն եք»,-գրել է նա։ 

Հիշեցնենք, որ օրերս Արթուր Գրիգորյանը, անդրադառնալով մամուլում տարածված Մշակույթի նախարարության տեղեկանքին, որում առաջարկվում էր լուծարել Երգի պետական թատրոնը, հայտարարել էր, որ ոչ մի նախարար չի կարող վերցնել ու փակել Երգի պետական թատրոնը։ Նա շատ փնթի վերաբերմունք էր որակել նախարարության առաջարկը։



loading...