Գեղարքունիքի Վերին Գետաշենում արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են տեղի ունենում գյուղի տարածքում կառուցվող ՀԷԿ-ի դեմ։ Բողոքի ակցիաներին միացել է նաև համայնքապետ Տիգրան Մուրադյանը: Նրանց թիվը գերազանցում է 100-ը:
ArmDay.am-ի հետ զրույցում համայնքապետը նշեց, որ հանդիպել է ՀԷԿ-ի տնօրինության հետ, սակայն, բացասական արձագանք է ստացել:
«Արգիճի գետի էկո համակարգն այս պահին խախտված է: Վերին Գետաշեն համայնքում 350 անջրդի տարածքներ կան, որոնք ՀէԿ-ի գործունեությունից հետո ջուր չեն տեսել: Ունենք խողովակաշար, որոնք նախկինում հողատարածքները սնուցել են ջրով, այժմ այդ տարածքները պիտանի չեն: Խնդրեցին որոշակի կոմպրոմիսների գնալ բնակչության հետ, համայնքում ներդրումներ անել, համաձայնության չեկան: Համայքնի զարգացման համար տարեկան հիսուն մլն դրամի պահանջ եմ ներկայացրել, որպես փոխհատցուցում, բայց նպատակահարմար չեն գնտում կոմպրոմիսի գալ»,-ասաց համայնքապետը:
Գյուղացիներն այս պահին մտադիր են գտի հունը փոխել, որպեսզի խովովակաշարով ջուր չհոսի:
Տիգրան Մուրադյանը նշեց, որ ՀԷԿ-ը գործում է 2012թվականից: Գյուղացիները նախկինում վախեցել են բողոքել, հույս չեն ունեցել: Այժմ չորս ամիս համայնքը ղեկավարող Տիգրան Մուրադյանը միանալով բնակչության արդար պահանջին՝ հույս ունի, որ հեղափոխությունից հետո այս հարցին պատշաճ լուծում կտրվի:
2013-2014 թվականին խողովակաշարի պայթյուն է եղել, ու այդ տարածքները այժմ տրվել է բնակչությանը, որպեսզի բնակելի տներ կառուցվեն, սակայն բնակչությունը վախենում է հերթական հնարավոր պայթյունից:
Համայնքապետի խոսքով՝ ՀէԿ-ի մի քնի ընտանիքի չնչին կոպեկներով փոխհատուցել են, ում տնամերձ հողամասերով խողովակաշարեր են անցնում:
Համայնքապետ Տիգրան Մուրադյանն այս խնդրով դիմել է նաև Գեղարքունիքի մարզպետին և Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, սակայն դեռ պատասխան չի ստացել: