«Ժողովրդի կամքի պարտադրմամբ, քաղաքացիական անհնազանդության խաղաղ մեթոդներով Արցախում պետք է փոփոխություն իրականացվի». Ժիրայր Սէֆիլյան


«Ժողովրդի կամքի պարտադրմամբ, քաղաքացիական անհնազանդության խաղաղ մեթոդներով Արցախում պետք է փոփոխություն իրականացվի». Ժիրայր Սէֆիլյան
Փետրվար 17 23:11 2019

2019 թվականի փետրվարի 10-ին Ժիրայր Սէֆիլյանը հանդիպել է Քաշաթաղցիների հետ: Sasnatzrer.am-ը ներկայացնում է քաղաքացիների հետ համդիպմանը Ժ. Սէֆիլյանի ունեցած ելույթից մի հատված.

«Բոլորս տեղյակ ենք, որ 2020 թվականին Արցախում տեղի են ունենալու ընտրություններ: Սակայն, միևնույն ժամանակ հասկանում ենք, որ մինչ այդ հին համակարգն է կառավարելու Արցախը: Այդ կառավարողների օրոք, մաֆիոզների, զոռբաների օրոք ընտրություններով փոփոխություն հնարավոր չէ իրականացնել: Ինչպես մեկ, երկու, հինգ տարի առաջ ՀՀ-ում հնարավոր չէր և մենք այդ մասին բարձրաձայնում էինք, համոզմունք հայտնելով, որ միակ լուծումը ժողովրդի կամքի պարտադրմամբ փոփոխություն իրականացնելն է և որ դա պետք է լինի քաղաքացիական անհնազանդությամբ, խաղաղ միջոցներով ու մեթոդներով: Ինչպես տեսանք, այդպես էլ տեղի ունեցավ փոփոխությունը ՀՀ-ում:

Մեր պատկերացմամբ, Արցախում ևս փոփոխությունը նույնանման պետք է լինի: Պարզ է, որ Արցախում անհրաժեշտություն չկա այդքան մասշտաբային, ժողովրդական ապստամբության: Այստեղ շատ ավելի փոքր քայլերով այդ խնդիրը հնարավոր է լուծել: Մենք շատ կուզենաինք, որ մինչև ընտրությունները լինեին այդ փոփոխությունները և մենք՝ որպես քաղաքական ուժ, փորձելու ենք հնարավորինս արագացնել դա, որպեսզի այդ նախապատրաստական աշխատանքները շուտ կատարվեն, օր առաջ ժողովրդին հրավիրենք փողոց և ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնենք հներին:»:



loading...