Շղթայական ավտովթար Երևանի Բեկնազարյան փողոցում. բախվել է 5 մեքենա, կան տուժածներ


Շղթայական ավտովթար Երևանի Բեկնազարյան փողոցում. բախվել է 5 մեքենա, կան տուժածներ
Փետրվար 17 22:47 2019

Փետրվարի 17-ին խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում, Բեկնազարյան փողոցում բախվել են Jeep մակնիշի 88 TT 866 համարանիշի, Hօnda մակնիշի 19 ՕԼ 733 համարանիշի, Opel մակնիշի 35 NP 485 համարանիշի, ՎԱԶ-2121 մակնիշի 34 AC 589 համարանիշի, Nissan Note մակնիշի 77 RR 771 համարանիշի և Renualt Logan մակնիշի 420 AF 61 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, Ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Երթևեկությունը նշված հատվածում դարձել է միակողմանի, և տեղում ուժեղացված ծառայություն են կատարում ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողները:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: