Եղանակը կցրտի 3-5 աստիճանով


Եղանակը կցրտի 3-5 աստիճանով
Փետրվար 17 22:26 2019

Հայաստանի տարածքում փետրվարի 17-ի ցերեկը, 18-ին, 20-22-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 19-ին առանձին շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ և մառախուղ:

Քամին կլիի հարավ-արևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-21-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում փետրվարի 17-ի ցերեկը, 18-22-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: