Մոսկվայում ադրբեջանցիների և չեչենների միջև զանգվածային ծեծկռտուքի հարցով համայնքների ներկայացուցիչների միջև հանդիպում է կայացել


Մոսկվայում ադրբեջանցիների և չեչենների միջև զանգվածային ծեծկռտուքի հարցով համայնքների ներկայացուցիչների միջև հանդիպում է կայացել
Փետրվար 16 14:22 2019

Օրերս Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում ադրբեջանցիների և չեչենների միջև առաջացած կոնֆլիկտն ամբողջությամբ հարթվել է, գրում է AZRU գործակալությունը:

Այդ մասին գործակալությանը հայտնել է ադրբեջանական և չեչենական համայնքների ներկայացուցիչների ու հեղինակություն վայելող անձանց միջև կայացած հանդիպմանը ներկա գտնված անձանցից մեկը, որը չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը:

Կայքը գրում է, որ «որոշ սադրիչներ փորձել են սովորական քրեական դեպքը ազգամիջյան կոնֆլիկտի վերածել»:

Հարթակը ներկայացրել է միջադեպի իր տարբերակը, ըստ որի՝ իբր չեչեններից մեկը վիրավորել է ոմն ադրբեջանցու և ողջ ադրբեջանցի ազգին, ինչն էլ դրդել է ադրբեջանցիների խմբին ծեծի ենթարկել չեչենին, ինչից հետո վիրտուալ հարթակում հայտնվել է ոմն Մանսուր, որը ներկայացել է որպես բոլոր չեչենների առաջնորդ և հրաման է արձակել ոչնչացնելու բոլոր ադրբեջանցիներին: Ըստ գործակալության՝ դրանից էլ սկսվել է ամեն ինչ:


loading...