Հովանավորյալ ուսուցիչներն իրենց տեղը կզիջեն պրոֆեսիոնալներին․ Ա․Հարությունյանը կփոխի նաև առարկայացնակը


Հովանավորյալ ուսուցիչներն իրենց տեղը կզիջեն պրոֆեսիոնալներին․ Ա․Հարությունյանը կփոխի նաև առարկայացնակը
Հունվար 31 13:36 2019

Արայիկ Հրությունյանը դեմ չէ, որպեսզի ՀՀ հանրակրթական դպրոցներում դասավանդվի «Հայոց եկեղու պատմություն» առարկան։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

ArmDay.am-ի հարցին՝ կարևորու՞մ եք այդ առարկայի դասավանդումը, Հարությունյանը պատասխանեց,-«Ես կարևորում եմ բոլոր հայագիտական առարկաները, պարզապես, բոլոր հայագիտական առարկաները, և ոչ միայն, վերանայվելու են»։

Մեր հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց, որ մինչև 2023 թ․բոլոր ուսումնական ծրագրերը վերանայվելու են ու մինչև դա ունենալու ենք լրիվ նոր առարկայացանկ։

Մեր դիտարկմանը, որ մի շարք ծնողներ բողոքում են ոչ պրոֆեսիոնալ ուսուցիչներից, ովքեր, նախկին իշխանությունների հովանավորյալը լինելով, մինչ օրս դասավանդում են, Արայիկ Հարությունյանը վստահեցրեց՝ մենք մեխանիզմներ ենք մշակելու, դպրոցում կմնան միայն պրոֆեսիոնալները։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բազմաթիվ պրոֆեսիոնալներ զոհ են դարձել ՀՀԿ-ի կողմից վարած կադրային քաղաքականության, և այս հարցում, կարծես թե, նոր իշխանությունները կադրային քաղց չեն զգում, քանի որ այդ հովանավորյալների «երեսից» մի շարք պրոֆեսիոնալներ դասաժամերի խնդիր են լուծում։

Վաչիկ Գրիգորյան