Հ․Յ․Դ-ն պատրաստ է ՀՀԿ-ի հետ ամենասերտ համագործակցության, եթե ՀՀԿ-ն ընդունի իրենց ծրագրերը


Հ․Յ․Դ-ն պատրաստ է ՀՀԿ-ի հետ ամենասերտ համագործակցության, եթե ՀՀԿ-ն ընդունի իրենց ծրագրերը
Հունվար 29 12:34 2019

2019թ հունվարի 16-24-ը Ստեփանակերտում կայացած ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի ժամանակ որոշում է կայացվել, որ իբրև արտախորհրդարանական քաղաքական ուժ, իր գաղափարախոսությանը հաատարիմ Դաշնակցությունը շարունակելու է իր մշտանորոգ ընթացքը՝ նպատակ ունենալով ժողովրդավարական և սոցիալակամ պետություն։ Այս մասին ՀՅԴ-ականները հայտնեցին նաև այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ։

«Նախ ինչպես և սպասվում էր Դաշնակցության բոլոր ժողովները լինում են բուռն և բովանդակային։ Մենք համարում ենք, որ Արցախի հարցը մնում է օրակարգային, իսկ Դաշնակցությունն այդ հարցում միշտ եղել է հետևողական։ ՀՅԴ-ն իր համաշխարհային կառույցով կանգնած էր Արցախի կողքին ի նպաստ Հայ դատի այսօրվա հանգրվանին»,-նշեց Արմեն Ռուստամյանը։

ArmDay.am-ի հարցին, թե ի՞նչ գործիքակազմով են առաջ տանելու իրենց նպատակներն արդեն արտախորհրդարանական բևեռում, Ռուստամյանը պատասխանեց,-«Կլինի Ազգային ժողովում ՀՅԴ-ն, թե ոչ, մենք մեր գործունեությունը շարունակելու ենք որովհետև մենք հայ իրականության մեջ ամենակայացած կուսակցությունն ենք։ Մեր գործիքակազմը բխում է մեր ծրագրից, մեր ուժի աղբյուրը հայությունն է, և սա պայմանավորված չէ մանդատ ունենալով։ Եղել է ժամանակ, որ ՀՅԴ-ն ընդհանրապես խորհրդարանում էլ չի եղել, վերընձյուցվել ենք 1990-ականներին»։

Մեր մյուս հարցին, թե արդյո՞ք առաջիկայում նախատեսվում է համագործակցություն ՀՀԿ-ի հետ՝ հաշվի առնելով, որ նման փորձ արդեն իսկ եղել է, Ռուստամյանն ասաց՝ ով, որ կընդունի մեր մոտեցումներն ու ծրագրերը մենք պատրաստ ենք ամենասերտ համագործակցության, ով դա չի ընդունի, մենք կլինենք ամենաարճակատվող ընդդիմությունն այդ քաղաքական ուժին։

Վաչիկ Գրիգորյան