Պապայի բալեքը․ նախկին պաշտոնյաներ, որոնց որդիները բանակում չեն ծառայել


Պապայի բալեքը․ նախկին պաշտոնյաներ, որոնց  որդիները բանակում չեն ծառայել
Հունվար 28 16:23 2019

Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո հանձնարարական իջեցրեց, համաձայն, որի ստուգվելու էր  նախկին ու ներկա պաշտոնյաների և վերջիններիս զավակների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերն ու դրանց օրինականությունը։ Գործընթացի մեկնարկից ամիսներ անց, նախկին ու ներկա պաշտոնյաները, նրանց զավակները, ինչպես նաեւ ներկայումս իշխանությանը մաս կազմողներից որեւէ մեկը բանակ չի զորակոչվել։

Արդյո՞ք օրենքի շրջանակներում են նրանք ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից, թե նախկինում գործող արատավոր բարքերն են առիթ հանդիսացել, որ պաշտոնյաներից շատերը, ինչպես իրենք, այնպես էլ հետագայում իրենց որդիներին բանակ չեն ուղարկել։

Ներկայացնում ենք նախկին պաշտոնյաների այն զավակներին, ովքեր այդպես էլ հայկական բանակ ոտք չդրեցին։

ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի, «Տաշիրի» Կարենի  որդին՝ Վահե Կարապետյանը բանակում չի ծառայել։ Կարեն Կարապետյանի մյուս որդին՝ Նարեկ Կարապետյանը եւս հայրենիքի հանդեպ իր պարտքը չի կատարել։

Նախկին պատգամավորներից Կարո Կարապետյանի որդին՝ Վարդան Կարապետյանը բանակ չի զորակոչվել։

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարարներից Երվանդ Զախարյանի որդին՝ Արտակ Զախարյանը նույնպես չի ծառայել։

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի երկու որդիները՝ Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանները հայրենիքի հանդեպ իրենց պարտքը չեն տվել։

Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը դարձյալ բանակ չի զորակոչվել։

Նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի որդին՝ Ռոբերտ Հարությունյանն էլ բանակ չզորակոչվածների շարքում է։

Գյուղատնտեսության նախկին նախարար Իգնատի Առաքելյանի որդին՝ Էդուարդ Առաքելյանը նույնպես ինչպես վերը նշված պաշտոնյաների որդիները բանակ չի զորակոչվել։

ՀՀ քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի երեք որդիներն էլ մամուլի հրապարակումների համաձայն բանակում չեն ծառայել։ Խոսքը  Նարեկ, Միսակ եւ Արմեն Հովսեփյանների մասին է։

Նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի երկու որդիները՝ Արսեն եւ Վահագն Արսենյաններն էլ բանակ ոտք չեն դրել։

 

Շարունակելի․․