Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված մահվան երկրորդ դեպքն է գրանցվել


Հայաստանում H1N1 վիրուսով պայմանավորված մահվան երկրորդ դեպքն  է գրանցվել
Հունվար 15 17:25 2019

ՀՀ-ում  մահացության երկու դեպք է գրանցվել, որոնց մոտ հայտնաբերվել է  գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:

ArmDay.am-ի հետ զրույցում Առողջապահության նախարարությունից հայտնեցին, որ մահվան պատճառը գրիպը չի հանդիսացել: Նրանք ունեցել են ուղեկցող հիվանդություններ, օրինակ ՝ սիրտ թոքային անբավարարություն:

«Խոզի գրիպ»-ը սովորական գրիպ է, որին  չհետևելու և ուղեկցող հիվանդությունների դեպքում, վիճակը սրվում է:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ հունվարի 14-ի դրությամբ՝  պոլիկլինիկական ծառայության դիմել է սուր շնչառական վարակներով 1080 հիվանդ, ստացիոնարներում բուժում է ստանում 837 քաղաքացի, որոնց 95%-ը երեխաներ են:

Չնայած, այն բանին, որ  երեխաների մոտ հիվանդությունն առավել տարածված է, դասապրոցեսը կրթական հաստատություններում դադարեցնելու  կարիք դեռևս չի զգացվում:

Նախարարության մասնագետները շարունակում են իրականացնել մանկական նախադպրոցական հաստատություններում և դպրոցվան ներում  շնչառական վարակներով հիվանդ երեխաների նկատմամբ հսկողությունը՝ «համաճարակաբանական ֆիլտրը»: Հունվարի 14-ին 499 երեխայի մոտ դիտվել է ՍՇՎ և վերջիններս տուն են ուղարկվել: