Հրազենի գործադրմամբ սպանություն՝ Լոռու մարզում


Հրազենի գործադրմամբ սպանություն՝ Լոռու մարզում
Հունվար 15 15:07 2019

Այսօր՝ հունվարի 15-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում։  Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Ժամը 13։00-ի սահմաններում Սպիտակի բժշկական կենտրոնից Ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։