Նախագահ Սարգսյանը նշանակումներ է կատարել


Նախագահ Սարգսյանը նշանակումներ է կատարել
Հունվար 14 16:50 2019

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով նշանակումներ են կատարվել Հայաստանի օտարերկրյա ներկայացուցչություններում։

Արմեն Պապիկյանը նշանակվել է․

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար,

Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Վիեննա):

Սահակ Սարգսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:

Ավետ Ադոնցը հետ է կանչվել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: