Օպերայի տարածքում սրճարանները քանդելը կոռուպցիոն ռիսկեր են պարունակում


Օպերայի տարածքում սրճարանները քանդելը կոռուպցիոն ռիսկեր են պարունակում
Հունվար 14 14:22 2019

Երբ ժամանակին Օպերայի շենքի մոտ սրճարաններ էին կառուցում, ես դեմ  էի, բայց հիմա, որ քանդում են, էլի դեմ եմ: Արդեն ստեղծված մի բան է, թող գործեն: Սարքել, քանդելով չի լինի: Մի բան պիտի հաստատուն լինի: Այս մասին ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:

«Եթե ուզում են վերկանգնել կանաչապատումը, շատ լավ կլինի, սակայն ինձ համար սա կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Եթե ինչ-որ մի բան հայտարարեվ, դեռ վստահ չեմ, որ դա կանեն: Ես կասկածում եմ, որ գիշը կպահպանվի, ում սրճարանը կհանվի, ումը կմնա: Դա կախված է այն բանից, թե ով է այս ամենի հետևում կանգնած: Ես կասկածներ ունեմ, որ այդ նախագիծը կիրականացվի:Թույլ օղակը հաստատ կքանդվի, մնացածի հարցում կասկածում եմ»,-ասաց  «Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր  և գործադիր տնօրեն  Նիկա  Բաբայանը:

Գրականագետը նշեց, որ շատ շենքեր են անիմաստ քանդվել,և դրանց փոխարեն նորերը չեն կառուցվել:

«Երևանի հերն անիծել են: Եթե տեղը չեք կառուցում, ինչու՞ եք քանդում»,-ասաց Դավիթ Գասպարյանը: