Վրաերթ՝ Արարատի մարզում. 20-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է


Վրաերթ՝ Արարատի մարզում. 20-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել է
Դեկտեմբեր 31 00:00 2018

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում. տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Ժամը 20:00-ի սահմաններում, Արարատի մարզի Ներքին Դվին գյուղի բնակիչ, 40-ամյա Հովիկ Առաքելյանը իր վարած Hummer մակնիշի 35 PX 473 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի Դիմիտրով գյուղից դեպի Արաքսավան գյուղ տանող գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի Արաքսավան գյուղի բնակիչ, 20-ամյա Կարեն Գրիգորյանին:

Ինչպես Արարատի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով, մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդը մեղակայանով ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։