Հայաստանի ճանապարհներին 168 արագաչափ է տեղադրվել


Հայաստանի ճանապարհներին 168 արագաչափ է տեղադրվել
Դեկտեմբեր 30 23:25 2018

Հայաստանի տարածքում՝ ճանապարհներին ու մայրաքաղաքում 168 արագաչափ է տեղադրվել։ Այս մասին հայտնել են ոստիկանության մամուլի ծառայությունից։ Դրանցից 88-ը տեղադրվել է Երևանի փողոցներում։ Մայրաքաղաքի 143 խաչմերուկ հագեցած է տեսահսկման տեսախցիկներով։ Միաժամանակ, ոստիկանությունում դեռ չեն պատասխանել, թե քանի նոր արագաչափ և տեսախցիկ կդրվի 2019 թվականին։ Իսկ թե երբ է նախատեսվում հանրապետությունում բալային համակարգի ներդրումը, դեռ հստակություն չկա։ Օրինագիծը դեռ քննարկվում է և դրա կիրառման ժամկետների մասին դեռ խոսել պետք չէ, նշել են ոստիկանությունում։