Գյումրու դրամատիկական թատրոնում «Ամանորը կրկեսում» ներկայացումը դիտող մանուկները նվերներ են ստացել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից: Այս մասին հայտնում է թատրոնի մամուլի ծառայությունը: «Շիրակը» նվերներ տվել է 10 օր շարունակ: Ընդհանուր առմամբ նվեր ստացել է 15 հազար երեխա:
Թատրոնը շնորհակալություն է հայտնել «Շիրակին»: Այս նախաձեռնությունն ակումբն իրականացնում է արդեն 2-րդ տարին: