Հայկ Մարությանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն


Հայկ Մարությանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
Դեկտեմբեր 30 00:32 2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի և Հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած զինվորականների հիշատակին: Քաղաքապետ Մարությանը ծաղիկներ է դրել սպարապետ Վազգեն Սարգսյանի, զորավար Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: