Փաշինյանը ԱԳ փոխնախարարներ է ազատել ու նշանակել


Փաշինյանը ԱԳ փոխնախարարներ է ազատել ու նշանակել
Դեկտեմբեր 29 22:35 2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումներով, Աշոտ Հովակիմյանն ազատվել է ԱԳ փոխնախարարի պաշտոնից: Ավելի վաղ ազատվել ու Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան էր նշանակվել նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը:

Փաշինյանի այլ որոշումերով, փոխնախարարներ են նշանակվել Գրիգոր Հովհաննիսյանն ու Արտակ Ապիտոնյանը: Վերջինը նախօրեին հետ էր կանչվել Շվեդիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Կառավարության ղեկավարի  մեկ այլ որոշմամբ, պաշտոնից ազատվել է առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: