Սերգեյ Խաչատրյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից


Սերգեյ Խաչատրյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից
Դեկտեմբեր 29 21:58 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Խաչատրյանն ազատվել է առողջապահության փոխնախարարի պաշտոնից: 

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սերգեյ Խաչատրյանին ազատել առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից»,-ասված է Ն. Փաշինյանի որոշման մեջ: 

Սերգեյ Խաչատրյանը նշանակվել է Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: