Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն


Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացել է ոստիկանություն
Դեկտեմբեր 29 21:46 2018

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 28-ին, ժամը 11.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 22-ամյա Արսեն Թ․-ն:

Նա փետրվարի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի՝ սպանության փորձի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք: