Խայտառակ դատավարություն է եղել. Ռ. Քոչարյանի փաստաբանը մեկնաբանում է


Խայտառակ դատավարություն է եղել.  Ռ. Քոչարյանի փաստաբանը մեկնաբանում է
Դեկտեմբեր 22 13:12 2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը 1-2 օրվա խնդիր է, բոլոր փաստաթղթերը պատրաստ են: Այս  մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։

«Իմ աշխատասենյակում դրված է ՄԻԵԴ-ի գանգատն՝ ամբողջությամբ պատրաստ վիճակում, համալրում ենք որոշ փաստաթղթեր։ Մեկ-երկու օրվա խնդիր է, որպեսզի դա մեկնի Եվրոպական դատարան:Ակնկալում ենք, որ «ՄԻԵԴ-ում Հայստանում տեղի ունեցած խախտումները կստանան արժանի գնահատականներ», - ասաց Հայկ Ալումյանը։

Պաշտպանի խոսքով՝ այն փաստարկներին էլ, որոնց դատարանն անդրադարձել է, կամ դատավորը ճիշտ չի ընկալել, կամ ճիշտ է ընկալել, սակայն չի կարողացել հստակ պատասխաններ տալ, սահմանափակվել է ճշմարտանման եւ որեւէ իմաստ չպարունակող նախադասություններով։

«Դատավարությունը խայտառակ դատավարություն է եղել, որոշումը կայացվել է խայտառակ խախտումներով»,- հավելեց պաշտպանը։