Էջմիածնում երեկ գիշերվանից շարունակվում են գեներալ–լեյտենանտ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքի ակցիաները։ Ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի:
Այս պահին փակ են քաղաքի կենտրոնական փողոցները, հրապարակը: Ակցիայի մասնակիցներին են միանում են նաև մեքենաների վարորդները: Կան նաև վարորդներ, որոնք ճանապարհը փակած քաղաքացիների հետ վիճում են:
Ոստիկանությունը հերթապահություն է իրականացնում տեղում` թույլ չտալով բախումներ:
Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը 25 մլն դրամ գրավի դիմաց երեկ գիշեր ազատ է արձակվել կալանքից։