Մանվել Գրիգորյանին ազատ են արձակել


Մանվել Գրիգորյանին ազատ են արձակել
Դեկտեմբեր 21 20:39 2018

Armday.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով գեներալ Մանվել Գրիգորյանին ազատ են արձակել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն նա մեկ ժամից տանը կլինի:Նա ազատ է արձակվել գրավի դիմաց:Գրավի չափը եղել է 25 միլիոն դրամ:

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը մի խումբ անձանց կողմից և ՔՕ-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խոշոր չափերի յուրացում հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: