Երևանի բյուջեի ծախսային եւ եկամտային մասը նվազեցվեց 1 մլրդ 440 մլն դրամով: Այս մասին հայտարարվեց Երեւանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում:
Հարցը ներկայացրեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը՝ նշելով, որ այդ գումարի հիմնական մասը բաժին է ընկնում վարկային ծրագրերին:
«Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Սամսոնյանի այն հարցին, թե ինչու են կրճատվել դրամաշնորհներ, ինչո՞ւ չի կատարվել բյուջեն այս մասով, Հայկ Սարգսյանը նշեց.
«Խոսքը ոչ թե բյուջեի կրճատման մասին է կամ ծրագրերի չկատարման, այլ ծրագրերը, որոնք մնացել են ազատ՝ մնացորդներ տարվա վերջի դրությամբ, կառավարությունը որոշել է, որ այդ գումարները վերադարձվեն իրենց ծագման աղբյուրին: Այդ ծրագրերը վերաբերում են շինարարության, տրանսպորտի ոլորտներին եւ այլն»:
Ավագանու մեկ այլ նմանատիպ որոշմամբ քաղաքի բյուջեն կրճատվեց 510 մլն դրամի չափով: