Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով


Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը պարգեւատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով
Դեկտեմբեր 21 12:13 2018

Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում արդյունավետ  գործունեության եւ ներդրած նշանակալի ավանդի համար Արցախի  Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանը պարգեւատրվել  է «Մխիթար Գոշ» մեդալով։

Այս մասին  տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի գրասենյակը: