Էներգետիկայի ոլորտը մեր տնտեսության ռազմավարական ուղղություններից մեկն է. Բակո Սահակյան


Էներգետիկայի ոլորտը մեր տնտեսության ռազմավարական ուղղություններից մեկն է. Բակո Սահակյան
Դեկտեմբեր 21 11:24 2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է «Արցախէներգո» ընկերության մի խումբ աշխատակիցների՝ գործադիր տնօրեն Անդրանիկ Խաչատրյանի գլխավորությամբ:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են ընկերության գործունեությանը, առկա խնդիրներին եւ ծրագրերին վերաբերող մի շարք հարցեր:

 

Նախագահ Սահակյանը նշել է, որ էներգետիկայի ոլորտը մեր տնտեսության ռազմավարական ուղղություններից մեկն է, եւ պետությունը այսուհետ եւս հատուկ ուշադրություն է դարձնելու ոլորտի զարգացմանը:

Բակո Սահակյանը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա եւ գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց հաջողություններ:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: