Մարկ Գրիգորյանը ազատման դիմում է ներկայացրել


Մարկ Գրիգորյանը ազատման դիմում է ներկայացրել
Դեկտեմբեր 19 17:55 2018

Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը հրաժարականը ազատման դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացնում է «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Հանրային ռադիոյի մի խումբ աշխատակիցներ նամակ-պահանջագիր էին տարածել՝ պահանջելով, որ Գրիգորյանը հրաժարական ներկայացնի։ Հակառակ դեպքում, նրանք սպառնում էին դիմել գործադուլի։