Սևով սպիտակի վրա գրված օրենքի նորմերը, ով ինչպես ցանկանում, մեկնաբանում է. Վահագն Հարությունյանի փաստաբան


Սևով  սպիտակի վրա գրված օրենքի  նորմերը, ով ինչպես ցանկանում, մեկնաբանում է. Վահագն Հարությունյանի փաստաբան
Դեկտեմբեր 19 14:10 2018

Վահագն Հարությունյանի նկատմամբ իրականացվող հետախուզումն ապօրինի է։ Այս մասին ArmDay.am-ի հետ զրույցում ասաց  ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Փաստաբանի խոսքով՝ օրենքի  հիման վրա չի կայացվել որոշումը, այդ իսկ պատճառով բողոքարկել  են տվյալ  որոշումը դատախազին և մերժում ստանալով՝բողոքարկել են նաև դատարանում և այժմ դատական քննություն է իրականացվում տվյալ որոշման հետ կապված:

Միհրան Պողոսյանը  չցանկացավ մեկնաբանել ՀՔԾ խոսնակի պարզաբանմանը, որտեղ ասվում, որ մեղադրյալի նկատմամբ հետախուզում հայտարարելը կապված չէ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց  ընտրելու կամ չընտրելու հանգամանքի հետ: 

«Ես չգիտեմ՝ ինչ է փոխվել ՀՀ-ում, սակայն սևով  սպիտակի վրա գրված օրենքի  նորմերը,  ով ինչպես ցանկանում, մեկնաբանում է: Չգիտեմ, թե ինչ մեկնաբանություններ են   տվել:  ՀՔԾ մամուլի խոսնակը Քրեական դատավարության  օրենսգրքով  քրեական դատավարությանը մասնակցող  անձից կիլոմետրերով հեռու է գտնվում: Խորհուրդ կտամ քննիչին, ով զբաղվում է տվյալ գործով, ընդհանրապես  չհետևեն մամուլի խոսնակի տված պարզաբանումներին»,-ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: