Արտակարգ դեպք ՀՀ ՊՆ զորամասերից մեկում. զինվորը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ


Արտակարգ դեպք ՀՀ ՊՆ զորամասերից մեկում. զինվորը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ
Դեկտեմբեր 18 10:32 2018

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ Հովհաննիսյանը, ով բանակ էր զորակոչվել Արարատի զինկոմիսարիատի կողմից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահի տեղեկություններով՝ հոսպիտալի բժիշկներին հաջողվել է փրկել զինվորի կյանքը, սակայն նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել։