«Ֆլորենս» ռեստորանային համալիրը 2019թ.-ին կներկայանա մշակութային խոշոր իրադարձություններով


«Ֆլորենս» ռեստորանային համալիրը 2019թ.-ին կներկայանա մշակութային խոշոր իրադարձություններով
Դեկտեմբեր 17 23:02 2018

Երևանում արդեն 7 տարի իտալական կոնցեպտով և հայկական կոլորիտով ներկայացող «Ֆլորենս» ռեստորանային համալիրը 2019թ.-ից այցելուների համար կկազմակերպի նաև մշակութային խոշոր միջոցառումներ: Այս մասին ասաց ռեստորանային համալիրի գլխավոր  տնօրեն Մայ Անուշավանյանը:

««Ֆլորենս»-ը եկող տարվանից ներկայացնելու է մեծ մշակութային կենտրոն, չնայած, որ միշտ էլ այդպիսին է եղել, բայց այնքան շատ է եղել տոնական առիթների պահանջարկը, որ մենք չենք հասցրել համալիրը ծառայեցնել իր բուն նպատակներին: Տասնյակ հազարավոր ուրախ առիթներից զատ, կկազմակերպենք ու կներկայացնենք նաև մշակութային խոշոր իրադարձություններ»,- ասաց Անուշավանյանը:

Գլխավոր տնօրենի խոսքովայժմ «Ֆլորենսում» կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ են ընթանումորից հետո համալիրը նորովի կներկայանա այցելուներին:

«Կոսմետիկ վերանորոգում ենք անում,  պահպանելով «Ֆլորենս»-ի մշակութային լուծումներըՄարդնով մուտք է գործում համալիրմիանգամից զգում է իրեն իտալական միջավայրումայդ ամենը փորձելու ենք պահպանելԵկող տարին «Ֆլորենս»-ում շատ հագեցած է լինելու»,- նշեց նա:

Տոնական միջոցառման ընթացքում վառվեցին ռեստորանային համալիրի ամանորյա լույսերըազդարարվեց տարեշրջանի փակումըԻսկ մինչ այդ տեղի ունեցավ 2019թ.-ի գարնանը շահագործվելիք «Ֆլորենս Գյումրի»-ի շնորհանդեսը:

«Որոշվեցոր պետք է «Ֆլորենս»-ի մասնաճյուղը բացվի Գյումրիումորը ճանաչելի կդարձնենք աշխարհինորովհետև մենք տուրիստական կազմակերպությունների ու միջազգային կազմակերպությունների հետ նույնպես աշխատելու ենքԱյն կշահագործվի Գյումրիում առկա 19-րդ դարի կառույցներից մեկումորն իր պատմության ընթացքում տեսել է երկու երկրաշարժ և մեկ հրդեհՈրոշել ենք նաևոր ողջ անձնակազմը լինելու է ԳյումրիիցՈվքեր ունեն տաղանդթեկուզ չունեն աշխատանքային փորձկարող են մեզ մոտ աշխատելով ձեռք բերել այդ փորձըԳրեթե 40 աշխատատեղ կունենանք Գյումրիում հենց գյումրեցիների համար»,- ասաց «Ֆլորենս Գյումրի»-ի տնօրեն Կարեն Հարությունյանը:

Տոնական միջոցառման ընթացքում այցելուներն ու հյուրերը համտեսեցին ռեստորանային համալիրի կողմից պատրաստված շոկոլադե կոնֆետները: