Մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած պայթյունից


Մանրամասներ Վանաձորում տեղի ունեցած պայթյունից
Դեկտեմբեր 17 22:00 2018

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 18:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակացու փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման. կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

 

Պարզվել է, որ գազի բալոնից արտահոսքից բնակարաններից մեկում տեղի է ունեցել կուտակված գազի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, ինչի հետևանքով կոտրվել են հյուրասենյակի և ննջասենյակի ապակիները, իսկ այրվածքներ ստացած քաղաքացի Ս. Չ.-ին (1966 թ.) շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին օգնություն. տուժածը հրաժարվել է հոսպիտալացումից: