Վաղը Երևանում հնարավոր է թաց ձյուն տեղա


Վաղը Երևանում հնարավոր է թաց ձյուն տեղա
Դեկտեմբեր 13 23:18 2018

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:

Դեկտեմբերի 14-ի գիշերը, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 13-ի ցերեկը, 14-ին կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին հնարավոր է թույլ թաց ձյուն, 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: