Աննա Հակոբյանը՝ հայկական արտադրության «Ալեքս տեքստիլ» հագուստով


Աննա Հակոբյանը՝ հայկական արտադրության «Ալեքս տեքստիլ» հագուստով
Դեկտեմբեր 11 22:07 2018

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը, պրոպագանդում են հայկական արտադրանքը։ Նրանք  հաճախ են ներկայանում հայկական արտադրության հագուստներով, գրում է Wnews.am-ը։

Վերջերս Աննա Հակոբյանը հանդիպել էր հայ դիզայներների հետ եւ պատրաստակամություն հայտնել աջակցել նրանց՝ կրելով նրանց հագուստները թե´ տեղական,  թե´ միջազգային հանդիպումների ժամանակ:

«Իմ նպատակն է, որպեսզի հայ դիզայներները ճանաչելի լինեն նաև արտերկրում, որպեսզի մեր համերկրացիներն էլ ավելի շատ նախապատվություն տան հայկական արտադրանքին»,- ասել էր Աննա Հակոբյանը:

Այսօր Աննա Հակոբյանն իր աշխատանքային առօրյայում ներկայացել է հայկական «Ալեքս տեքստիլ» ընկերության հագուստով։