Ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 24,53 տոկոս


Ժամը 14.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցությունը կազմել է ընդամենը 24,53 տոկոս
Դեկտեմբեր 9 15:35 2018

Ժամը 14.00-ի դրությամբ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընտրողների մասնակցությունը կազմել է ընդամենը 24,53 տոկոս: Այս ժամի դրությամբ քվեարկության համար քվեատուփերին է մոտեցել ընտրելու իրավունք ունեցող 2592479  ընտրողներից 636055-ը: Այս մասին ճեպազրույցում հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխնախագահ Լաուրա Գալստյանը:

Երկրի մայրաքաղաք Երեւանում ժամը 14.00-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 23,53 տոկոսը (199971), Հայաստանի երրորդ քաղաք Գյումրիում՝ 18,22 տոկոսը (22671), երրորդ քաղաք Վանաձորում՝ 24,21 տոկոսը (23326):