ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանապետին է ուղարկել մամուլի հրապարակումներն այն մասին, որ Շիրակի և Կոտայքի մարզերում ընտրակաշառք է բաժանվել: Այս մասին հայտարարել է «Սասնա ծռեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը:
«Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն էին տարածել «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության համամասնական ցուցակով պատգամավորի թեկանածու առաջադրված Ստեփան Գրիգորյանի հայտարարության մասին:
Ըստ մամուլի հրապարակումների՝ նա ասել է, որ իրենք տեղեկություններ ունեն Շիրակի և Կոտայքի մարզերում ընտրակաշառք բաժանելու գործընթաց սկսելու վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազությունից այս հրապարակումներն ուղարկվել են ՀՀ Ոստիկանապետին՝ Ոստիկանության կողմից դրանցում ներկայացված հանգամանքները ստուգելու և օպերատիվ հետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով»,-ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանապետին է ուղարկել ընտրակաշառք բաժանելու մասին «Սանա ծռերի» հայտարարության վերաբերյալ հրապարակումները

