Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ են կատարվել


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ են կատարվել
Դեկտեմբեր 3 12:45 2018

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:

 

Ինչպես հայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, ավարտած նկատելով Հոգեշնորհ Տ. Սիփան վարդապետ Գևորգյանի ծառայությունն Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակությունում` Հայր Սուրբը ծառայության է նշանակվել Վանորեից տեսչությունում` Վանորեից տեսչի իշխանության ներքո:

 

Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: