ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են


ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Նոյեմբեր 30 20:31 2018

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին ժամը 19:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», «Մեղրու սար» հատվածներում, Քաջարան, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն:

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարան, Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքներում, «Մեղրու սար»  և Սարավան-«Զանգեր»  հատվածներում, Տավուշի մարզում մառախուղ է:

 

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: