Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով


Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով
Նոյեմբեր 30 13:39 2018

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում, Լոռիում, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-ի ցերեկը կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 5-6 աստիճանով, 3-ի գիշերը ամենուրեք կնվազի 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում` նոյեմբերի 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին, 2-ի գիշերը սպասվում է անձրև: Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ից 5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: