Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հրապարակել է 2013 թվականին Երևանի պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանի հրամանը:
2013 թվականի հունվարի 25-ի հրամանում նշված է. «Ս.թ հունվարի 25-ին, ժամը 12.00-18.00 համալսարանի ներքոնշյալ անձանց թույլատրել մեկնել ՀՀ Արարատի մարզ՝ 2013 թ. նախագահի նախընտրական քարոզարշավին մասնակցելու համար»:
Նշված անձինք են նախկին ռեկտորը, ռեկտորի խորհրդականը, վարչատնտեսական հարցերով պրոռեկտորը և վարորդը:
Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սերժ Սարգսյանի ժամանակ ռեկտորը մասնակցում էր նախագահական քարոզարշավին՝ հրամանով ինքն իրեն գործուղելով մարզեր (դեռ չեմ պարզել՝ գումար ստացել են, թե ոչ)։ Նաև հիշենք, թե ով էր Կրթության և գիտության նախարարը»։